Թուրքիան կարող է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել՝ Հռոմի պապի հայտարարության պատճառով
Թուրքիան կարող է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի եկեղեցին մզկիթի վերածել՝ ի պատասխան Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը: Նման հայտարարություն է արել Անկարայի գլխավոր մուֆտի Մեֆայիլ Խիզլին, հայտնում է РИА Новости-ն:
Վատիկանում կիրակնօրյա պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը արտասանեց «Ցեղասպանություն» բառը, ինչը Թուրքիայում մեծ վրդովմունքների ալիք է բարձրացրել:
Խիզլին հայտարարել է, թե Պապը «միակողմանի հայտարարություն է արել, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ոչ միայն հայերն են «ցավ ապրել», այլեւ մուսուլմանները»: