2026-ի հունիսի 7-ի ընտրությունը սովորական ընտրություն չէ. Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ի՞նչի մասին է հունիսի 7-ի ընտրությունը։
Սա էն կարմիր գիծն է, որը կա’մ անցնելու ես ու փրկվես, կա’մ մնալու ես ողնաշարդ փշրված, վիզդ ծուռ ու անտեր։ Հունիսի 7-ը սովորական օր չէ, սա սովորական ընտրություն չի լինելու, երբ գնում ես ընտրատեղամաս, քո քվեն տալիս ես այս կամ այն ուժին ու հետո 5 տարի ապրում ես՝ դժգոհելով, նեղվելով, հայհոյելով, կիսատ-պռատ, և՝ հույսով, որ հաջորդ ընտրություններին չես խաբվի, «սրանց» չես ընտրի և ավելի խելամիտ կլինես։
2026-ի հունիսի 7-ի ընտրությունը սովորական ընտրություն չէ։ Մենք չենք ընտրելու այս կամ ուժին (տեխնիկապես, հա, տվյալ ուժի քվեաթերթիկն ենք դնելու ծրարի մեջ)․ մենք իրականում ընտրելու ենք ինքներս մեզ։
Ընտրելու ենք մեր ապրելու ձևը։
Ընտրելու ենք մեր ապրելու տեղը։
Ընտրելու ենք մեր ապրելու իմաստը։
Ընտրելու ենք մեր ապրելու ուժը։
Ընտրելու ենք, թե ինչպիսի երկիր, պետություն և հայրենիք ենք ունենալու։
Հունիսի 7-ին մոտ 2 միլիոն հայ մարդ, ՀՀ քաղաքացի ընտրելու է կա’մ իր ազգային և մարդկային արժանապատվությունը, կա’մ ստրկական խեղճություն։
Ընտրելու է կա’մ հայկական պետություն, կա’մ թրքացող էս անամոթությունը։
Հունիսի 7-ին հայ մայրերը ընտրելու են կա’մ իրենց զավակների ապահով, անվտանգ հայրենիք ունենալու իրավունքը, կա’մ իրենց զավակներին ստրկության, թրքացման տանող էս խայտառակությունը։
Հունիսի 7-ը սովորական ընտրության օր չէ։
Սա անգամ քաղաքական ընտրության օր չէ։
Հունիսի 7-ին մեր ժողովուրդը պետք է որոշի՝ ինքը շտկելո՞ւ է մեջքը՝ մերժելով էս կզած, անհայրենիք գոյացությունը, ընտրելով իր զավակներին, իր պապերին պարզերես նայելու իրավունքը։
Եվ, ով ձեզ կասի, թե սա հերթական-սովորական ընտրություն է, չհավատաք։ Իրականում սա երկիր, պետություն, եկեղեցի, ընտանիք, ազգային հպարտություն, անվտանգություն և ապահով հայրենիք ունենալու մասին ընտրություն է։
Սա մեր ժողովրդի վաղվա օրվա, լինել-չլինելու ընտրություն է։
Եվ, մենք՝ մոտ մեկուկես միլիոն մարդ, պարտավոր ենք սթափվել, ճիշտ ընտրություն անել, որ հետո ևս 5 տարի մոլորված իրար չհարցնենք՝ լավ, բա էս ոնց եղավ, ոնց էլի խաբվեցինք։ Չհարցնենք՝ լավ, էս ոնց մեզ խաբեցին՝ ինչպես խաբեցին 2018-ին, ինչպես խաբեցին 2021-ին։
Հա, խաբվել եք, սխալվել ենք ու էդ սխալն ուղղելու պահը հիմա է։ Պարտավոր ենք միասնական ասել ոչ էս մեյմունությանը։
Մեր առաջ կապիկություն են անում արդեն ութը տարի։ Բայց մեր երկիրը գազանանոց չի, որ մենք էլ հանգիստ նայենք կապիկների կապիկություններին, արևածաղիկ չրթենք ու ցրվենք տներով։ Էդ տներն էլ չեք ունենալու, եթե էս անգամ կրկին սխալվեք։ Նույն առուն չմտնեք երրորդ անգամ՝ մանավանդ արդեն սեփական մաշկի վրա զգացիք՝ դա ճահիճ է, երկիրը ոչնչացնող ճահիճ. գարշահոտն արդեն զգում եք։
Խնդրում եմ, հունիսի 7-ին չալարել, հիվանդ կլինեք, թե ոչ, շատ զբաղված կլինեք կամ սոված-ծարավ, ծեր կլինեք, թե 18 տարեկան, չաղ կլինեք, թե նիհար, վեր կենալ, վերցնել անձը հաստատող փաստաթուղթը և գնալ ձեր ընտրատեղամաս, ընտրել և հանգիստ խղճով գնալ տուն։ Ու սպասել արդյունքին։
Դե, իսկ մնացածը արդեն ընդդիմադիր քաղաքական ուժերի անելիքն է՝ Տեր կանգնել ձեր տված քվեին, զգոն լինել և, եթե պետք լինի, մինչև վերջ Տեր կանգնել էս երկրին։ Որովհետև հունիսի 7-ի ընտրությունը մեր վաղվա մասին է, մեր մասին, յուրաքանչյուրիս մասին»։











































