«Ինքնիշխաններ», ի՞նչ կա, բան չունե՞ք ասելու․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ի՞նչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին։
«Ինքնիշխաններ», ի՞նչ կա, բան չունե՞ք ասելու։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է՝ «Նիկոլն ունի իմ լիակատար և ամբողջական աջակցությունը 2026 թ. հունիսի 7-ին վերընտրվելու համար»։
Հիմա սա ՀՀ ներքին գործերին խառնվե՞լ է, թե՞ ոչ։
Նման ուղերձ, եթե արվեր այլ երկրների առաջնորդների կողմից ՝ ի պաշտպանություն օրինակ ընդդիմության, իրար հերթ չտալով կասեիք՝ սա ճնշում է ՀՀ քաղաքացու ազատ ընտրության վրա։
Բա այլ երկրի ղեկավարը ի՞նչ գործ ունի ընտրությունից առաջ ուղիղ աջակցի թեկնածուներից մեկին։
Պետության ներքին գործերին խառնվելը պոզով-պոչով է լինու՞մ։
Թե՞ այն ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին»։











































