15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Միակ բանը, որ կանգնեցրել ես, Նիկոլ՝ ադրբեջանցիներն են ՀՀ ինքնիշխան տարածքում․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ,դու միակ բանը, որ կանգնեցրել ես՝ դա ադրբեջանցիներն են ՀՀ ինքնիշխան տարածքում։

Փաշինյանն ասում է, որ Մեղրին տալու թեման ինքն է կանգնեցրել։

Նիկոլ, բա ո՞ր նախկինները Մեղրին տալիս էին,ինչու՞ 30 տարվա մեջ չտվեցին ու՞մ էին սպասում, քե՞զ։

ՀՀ իշխանություններից մի տվող ղեկավար է եղել, դա էլ դու ես։

Արցախ ես տվել,ՀՀ ինքնիշխան տարածքի 240 կմ տարածք ես տվել, Արարատի խորհուրդն ես տալիս, հիմա էլ անոնսում ես անկլավների տալը։

Ու էսքանից հետո դու դեռ խոսելու բան ունե՞ս։

Թե բա ՝ ես եմ կանգնեցրել Մեղրին տալու թեման։

Միակ բանը, որ կանգնեցրել ես, Նիկոլ՝ ադրբեջանցիներն են ՀՀ ինքնիշխան տարածքում»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ