27 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Այս ամենը տեղի է ունենում հայաստանյան իշխանությունների հանցավոր լռության և անտարբերության պայմաններում․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի վերաքննիչ դատարանում նախօրեին մեկնարկել են ապօրինի կալանավորված և առաջին ատյանի դատարանի կողմից կամայական ժամկետներով դատապարտված հայերի գործով նիստերը։

Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ բողոքարկման հիմնական նպատակը ադրբեջանական դատական ատյաններով անցնելն ու միջազգային դատարաններ դիմելու հնարավորություն ստանալն է։ Հենց դրա համար էլ Ադրբեջանը ձգձգում է գործընթացը։

Մեր մի քանի հայրենակիցներ Բաքվից, տարբեր առիթներով, տեղեկացրել են, որ ձերբակալությունից և քննությունից մինչև դատական գործընթացներ ամեն ինչ ընթացել է աննախադեպ ճնշումների և կեղծիքների պայմաններում։

Եվ ամենավտանգավորը՝ այս ամենը տեղի է ունենում հայաստանյան իշխանությունների հանցավոր լռության և անտարբերության պայմաններում»։

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ