26 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Պարտվողը ինչի՞ վրա է շքերթ անում. Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարտվողը ինչի՞ վրա է շքերթ անում

Շքերթ անում են հաղթողները, հաղթածները եւ հաղթանակի ձգտողները։ Սրանք պարտվել են, պարտված են ու իրենց խղճուկ «դուխով» շարունակում են գնալ դեպի պարտություն։«Խաղաղություն» բառի իմաստն ու խորհուրդը լկտիաբար բռնաբարումը վկա։

Շքե՞րթ, էն էլ ռազմակա՞ն, իրո՞ք, մի հատ ասա «Հոյս արեւ», քո բառն է, չէ՞։

Ուրեմն, ինչնե՞րիդ վրա եք շքերթ անում, ի՞նչն եք ցուցադրում։

Կասկածներ ունեմ, որ սա, ով մեր երկրում ամեն պաշտոն իրենով արեց, անգամ հայտաարարեց, թե ինքը հենց կառավարությունն է, հիմա էլ, էն նազարի բախտից ղզղնած, որոշել է իրեն զորահրամանատարի տեղ դնել ու զինվորական «պառադ» ընդունել։ Սրան հանգիստ չի գալիս Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Բակո Սահակյանի, մեր իրական Գերագույն հրամանատարների, իրական զինվորական առաջնորդների փառքը։

Սա, որ ամեն ինչ արել է մեր երկրի ու բանակի գլխին, միայն էս մեկը դեռ չի արել եւ հիմա էլ իրեն գերագույն հրամանատար է երեւակայում, էն թաքնվածդ բունկերը վկա։

Հիշում եմ Վազգեն Սարգսյանի հուզմունքը եւ երգը հայտնի զինվորական շքերթի ժամանակ, հիշում եմ, որքան էր հուզված, որ լրագրողիս հարցին չպատասխանեց, ասելով՝ վայելեք մեր բանակի ուժը, կարեւորը սա է։

Ու էսօր՝ էս թյուրիմացությո՞ւնը, չէ, իրոք աշխարհում ինչ-որ բան ծուռ է։

Ուրեմն, պարտավոր ենք, բոլորս գնալ եւ հունիսի 7-ին մերժել դավաճաններին եւ հող հանձնողներին, ընտրել իրական ընդդիմադիր ուժ, որ հունիսի 7-ից հետո մեր հրապարակում սպիպված չինենք ադրբեջանի բանակի շքերթը տեսնել»։

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ