09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հիմա ընտրություններն են մոտենում․ իշխանությունը կրկին խանդավառված է․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2020 թվականի հուլիսյան մարտերից և հատկապես Սարդարապատում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ գործող կառավարիչն ու հարակից ՔՊ-ականները գովերգում էին զինված ուժերը։

Աննախադեպ որակումներ, բարձրագոչ ձևակերպումներ. այդ ժամանակ բանակը փառապանծ էր ու հաղթական։

Պարտություններից և բանակը վարկաբեկելուց հետո նույն բանակն ու նրա զինծառայողները խորթ դարձան, վերածվեցին շարքային հիմնարկի, իսկ զինվորի փոխարեն հերոս հռչակվեց հարկ վճարողը։

Հիմա ընտրություններն են մոտենում․ իշխանությունը կրկին խանդավառված է՝ սա բերում, նա տանում, տեխնիկա ներկում, զորահանդես անում։

Աչքիս առաջ արդեն սրանց ապագա տեքստերն են՝ հերթական պարտությունն արդարացնելու և հերթական զիջումը մատուցելու համար»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ