18 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Ընտրարշավի ողջ գործընթացն ուղեկցվում է կապիտուլյանտի՝ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ ուղղված սպառնալիքներով. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընտրարշավի ողջ գործընթացն ուղեկցվում է կապիտուլյանտի՝ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ ուղղված սպառնալիքներով։

Թեպետ ՀՀԿ-ն անմիջական մասնակցություն չունի ընտրություններում, սակայն շարունակում է մնալ ՔՊ-ի կոկորդում։

Գործող կառավարչի նպատակը՝ ՀՀԿ-ին քաղաքական ակտիվ դերակատարությունից դուրս բերելու և քաղաքական առումով` «զինաթափելու», ոչ մի կերպ չստացվեց։

Ինչքան էլ ղժղժան, իրենց կոտորեն, թուքը բերաններին հոխորտան, միևնույն է՝ ՀՀԿ-ն միշտ եղել է, կա ու կլինի քաղաքական պայքարի առաջին շարքերում»։

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ