29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանն ակնարկել է Թուրքայից հայերին արտաքսելու հնարավոր սպառնալիքի մասին

Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստան մեկնելուց առաջ դարձյալ անդրադարձել է հայերի ու Հայոց ցեղասպանության հարցերին: Այս մասին տեղեկացնող թուրքական «Hurriyet» պարբերականի կայքը հայտնում է, որ Էրդողանը դժգոհություն է հայտնել, թե ինչու են թուրքերը փորձում պաշտպանվել:

«Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու ենք մենք` որպես ազգ կամ որպես լրատվամիջոցներ, պաշտպանական դիրքեր զբաղեցնում: Անձամբ ես, որպես հանրապետության նախագահ, պաշտպանվելու մտահոգություն չունեմ: Երբ ասում են «ցեղասպանություն», դա դեռ չնշանակեց, թե մեզ վրա բիծ կա»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Դիմելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը ընդունած երկրների խորհրդարաններին և Եվրախորհրդարանին (ԵԽ)` Էրդողանը բացառել է այն տարբերակը, թե հնարավոր կլինի Թուրքիային ընդունել տալ այդ հանցանքը:
«ԵԽ-ն ինչքան էլ որոշում ընդունի-չընդունի, մեր մի ականջից այն կմտնի, մյուսից դուրս կգա: Անհնար է, որ Թուրքիան ընդունի նման հանցանքը»:

Էրդողանը հիշեցրել է Թուրքիայում օրինական և ապօրինի բնակություն հաստատած հայերի մասին` ասելով. «Այս պահին իմ երկրում քաղաքացիություն ունեցող կամ չունեցող 100.000 հայ կա: Մի՞թե մեր կողմից եղել է բացասական վերաբերմունք մեր հայ քաղաքացիների նկատմամբ: Մենք կարող ենք նրանց արտաքսել, բայց չենք արել դա: Միշտ ասում եմ` Վանի Աղթամար կղզու եկեղեցու վերանորոգումն իրականացվել է պետական միջոցներով»: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ