15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Իրանի դեմ ամերիկյան գործողություններն առավել ընդգծեցին ՆԱՏՕ-ում առկա տարաձայնությունները․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Իրանի դեմ ամերիկյան գործողություններն առավել ընդգծեցին ՆԱՏՕ-ում առկա տարաձայնությունները, որոնք մի կողմից արտահայտվում են նախագահ Տրամպի՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ քաղաքականությամբ, մյուս կողմից՝ կառույցում ինստիտուցիոնալ վերանայումների անհրաժեշտությամբ։

Սա նաև այն ակնհայտ իրողության արտահայտումն է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ է գրված կառույցի կանոնադրությունում, փոխգործակցության հիմքում, առաջին հերթին, անդամ երկրների հարաբերություններն են։
Ի դեպ, նույն խնդիրը՝ որոշ փոփոխություններով, վերաբերում է ՀԱՊԿ-ին։ Այդ կառույցում, թեև որոշակի կանոնադրական խմբագրումներն էլ չեն խանգարի, սակայն կառույցի արդյունավետությունը կախված է անդամ երկրների հարաբերություններից, որոնց պրակտիկ դրսևորումներն արտահայտվել են նաև ՀՀ-ի համար հանգրվանային փուլերում»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ