Իշխանության սնման աղբյուրը ագրեսիան է. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իշխանության սնման աղբյուրը ագրեսիան է, որի չափաբաժինը ընտրություններին ընդառաջ անընդհատ աճում է։
Թվում է, թե ռեժիմի ներկայացուցիչները տարբեր թեմաներով կամ իրադարձություններով են խոսում, ակտիվություն ապահովում, սակայն դրանց առանցքը ոչ թե միտքն է, այլ ագրեսիայի գեներացումը։
Վախի ու ահաբեկման մեխանիզմները կոնկրետ նպատակ ունեն՝ մարդկանց հետ պահելու հասարակական և քաղաքական ակտիվությունից, ինչը իշխանությունը տարբեր փուլերում կիրառել է»։











































