26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Դատարկված կամ թուլացած համակարգը վերականգնելը պարտավորություն է, ոչ թե քաղաքական գովազդի թեմա․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկվա հարցուպատասխանի ընթացքում պաշտպանության նախարարը հոխորտում էր, որ իր կառավարման  տարիներին 5,4 անգամ ավելի շատ գնումներ են կատարվել, քան նախորդ երկու նախագահների կառավարման տարիներին։
Սա առաջին հայացքից լսելի ու տպավորիչ ձևակերպում է, բայց  իրականում այն ներկայացվում է առանց անհրաժեշտ թվերի և համատեքստի։ Իսկ առանց դրանց՝  նման պնդումները կարող են հեշտությամբ մոլորեցնել հանրությանը։
Բայց ամենահասարակ քաղաքացին էլ պարտավոր է իմանալ և մի շարք պարզ հարցեր տալ, օրինակ, մինչ այդ «գնումները»՝ քանի՞ միլիարդ դոլարի զենք, զինամթերք , սպառազինություն է  հանձնվել հակառակորդին, արդյո՞ք այսօր պարզապես լրացվում են նախկինում դատարկված պահեստները, այդ ձեռքբերումներից քանիսն են արվել արտոնյալ պայմաններով , և ամենակարևորը՝ երբ է նախատեսվում գոնե վերականգնել նախնական պահեստային մակարդակը, որպեսզի հետո միայն խոսվի «իրական ձեռքբերումների» ու ավելացումների  մասին։
Միաժամանակ պետք է հաշվի առնել մի կարևոր իրողություն՝ վերջին տարիներին համաշխարհային շուկայում գրեթե բոլոր ապրանքների, այդ թվում՝ զենք-զինամթերք, սպառազինության գները կտրուկ աճել են։ Այն, ինչ տասը տարի առաջ հնարավոր էր ձեռք բերել զգալիորեն ավելի ցածր արժեքով, այսօր հաճախ արժե կրկնապատիկ կամ նույնիսկ մի քանի անգամ ավելի թանկ։
Հետևաբար նույն կամ ավելի մեծ գումարների ծախսը (ժողովրդի պարտքերի հաշվին) դեռ չի նշանակում, որ ձեռքբերված ծավալները համարժեքորեն աճել են։
Ուստի բարձր թվերի ներկայացումը ինքնին չի կարող համարվել ձեռքբերում։ Դատարկված կամ թուլացած համակարգը վերականգնելը պարտավորություն է, ոչ թե քաղաքական գովազդի թեմա, իսկ նման հարցերում առավել խոսուն պետք է լինեն ոչ թե հայտարարությունները, այլ իրական արդյունքները…»։
KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ