12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Հայաստանյան իշխանությունը տեղեկատվական բլոկադան ճեղքելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանական դատարաններում հայ գերիների նկատմամբ կայացված քաղաքական վճիռներից հետո այս թեմայի շուրջ ուշադրությունը էականորեն նվազել է։
Թեև ադրբեջանական լրատվամիջոցները իրադարձությունները ներկայացնում էին ընտրովի և խիստ խեղաթյուրված, այնուամենայնիվ լուսանկարները, տեսանյութերը և հայ ռազմագերիների հատվածական խոսքերը որոշակի տեղեկատվություն փոխանցում էին։
Երբ սրան ավելանում է Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակի փակումը, ապա Ադրբեջանում գտնվող հայերի խնդրի շուրջ տեղեկատվական բլոկադան դառնում է առավել ամբողջական։
Հայաստանյան իշխանությունը տեղեկատվական բլոկադան ճեղքելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում, որովհետև իր օրակարգն ու խնդիրներ լրիվ այլ տիրույթում են:
Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ