21 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՄՆ-Իսրայել հարձակումը ոչ միայն խոշոր սպառնալիք է տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱՄՆ-ի կողմից Իրանի հոգևոր-քաղաքական ղեկավարների ու նրանց ընտանիքների դեմ իրականացվող հարվածները նոր իրավիճակ են ստեղծում միջազգային տեսանկյունից։
Սա վտանգավոր ու խնդրահարույց հարց է, հատկապես՝ նախադեպի առումով։
Դեռ չեմ ասում, որ թիրախավորվում են ոչ միայն առանձին ընտանիքներ, այլև քաղաքացիական շենքեր ու թաղամասեր, ինչը հանգեցնում է խաղաղ բնակիչների շրջանում հսկայական թվով զոհերի։
Իսկ Թեհրանի դպրոցներից մեկին հասցված հրթիռային հարվածը, որի հետևանքով զոհվել էր 160-ից ավելի երեխա, ողբերգության և մասշտաբային աղետի դրսևորում է։
ԱՄՆ-Իսրայել հարձակումը ոչ միայն խոշոր սպառնալիք է տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար՝ անվտանգային, քաղաքական, տնտեսական ու շատ այլ ուղղություններով»։
KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ