Նիկոլ, շնորհավորում եմ․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Թեպետ օրվա քաղաքական լրահոսը շարունակում է հիմնականում սեւեռված մնալ ընթացիկ իրադարձությունների կամ փիար-դրսեւորումների վրա, ես կշարունակեմ ջանքեր գործադրել առկա խնդիրների ավելի խորքային օրակարգերի ուղղությամբ։
Եւ այսպես, երեկ հրապարակվեց V-dem ինստիտուտի տարեկան զեկույցը աշխարհում ժողովրդավարության մասին, որը կրկին արձանագրում է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում։
Ժամանակին սրանք այնքան կարեւոր զեկույցներ էին Նիկոլի համար, որ նա նույնիսկ հրապարակավ հիշատակում էր եւ հղում անում իր համար շահեկան հատվածական գնահատականների վրա։
Հիմա նա լռում է, որովհետեւ անգամ բարենպաստ գեոպոլիտիկ քամիների դեպքում հնարավոր չէ թաքցնել երկրի շարունակվող բռնապետացումը։
Եվ դրա հերթական դրսեւորումներից էր Armine Ohanyan-ի հանդեպ զավեշտալի քաղաքական հետապնդումը։
Նիկոլը նմանվում է թմրամոլի, ում իր արեւմտյան կուռատորները խորհուրդ են տալիս թուլացնել ճնշումները (տնային կալանքների կիրառում բանտայինների փոխարեն եւ այլ «թեթեւացումներ») , բայց նա, մեկ է, զուգահեռ «քթերն է քաշում» նոր քաղաքական հետապնդումները ադրենալինը։
Վերադառնամ զեկույցին։ Արդեն ասել եմ, որ, օրինակ, «լիբերալ ժողովրդավարության ցուցիչով» մեկ տարվա ընթացքում Հայաստանը նահանջել է 10 հորիզոնականով՝ 76-ից դեպի 86-րդ։
Իսկ հիմա նայեք կցված սլայդին, ըստ որի ժողովրդավարության անկման ուժգնությամբ Հայաստանը 6-րդն է աշխարհում։
Նիկոլ, շնորհավորում եմ։
Բայց էլի տեղ կա կատարելագործվելու որպես բռնապետ, ջանք գործադրիր, որ բռնապետականացողների եռյակում լինես։
Դու կարող ես։ Մնում է մենք թույլ չտանք»։
![Հնարավոր է սա մեկ կամ մի քանի մարդիկ և տեքստ, որում ասվում է «0.0 TTKAblTeeHblT v-dem.net 2005 2007 2009 2011 2013 2015 2017 Myanmar 2019 2021 2023 2025 Elenral Democracy 24 of 52 Indonesia, Figure Electoral ectoralAutocracy Autocracy ClosedAutocracy Closed valuesfor the top 0Bell-Turr autocratizing countries. For ElSalvador, Nicaragud years are not shown. details, see noteunder TABLE Rank MAGNITUDE OF DECLINE, FIGURE 16 Burkina Faso ElSalvador StartofReversal Reversal 2009 Nicaragua Niger Indonesia Change ChangeonLDI 0.408 -0.375 -0.353 -0.325 Armeni] 2023 2019 7 Georgia eorgra 8 Myanmar 2020 -0.249 -0.249 2019 Romania 10 Libya -0.243 -0.237 2022 2023 2023 -0.212 -0.202»-ը նկարն է](https://scontent.fevn6-3.fna.fbcdn.net/v/t39.30808-6/653037890_1506587841037419_4410678449186560813_n.jpg?_nc_cat=106&ccb=1-7&_nc_sid=7b2446&_nc_ohc=pyhugMZMMzQQ7kNvwHawtaH&_nc_oc=AdkC5lL8GMekMtsQPSoc5q89DHR5utcJqy40DOFDwRVpMgM5D9QscoWEzlonPW4Y4C0&_nc_zt=23&_nc_ht=scontent.fevn6-3.fna&_nc_gid=SFjpIBZQ3lf1jUmyl9bA0w&_nc_ss=8&oh=00_AfzeKU8rXq5YGZ4oqwEYwB4tAyGCVHK8tDHbwlUdv-ISTw&oe=69C06934)











































