Աջ պոպուլիզմը թողեք, երիտասարդության հետ շատ շփվեք․ Նազարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հասցրեցի ծանոթանալ IRI֊ի իրականացված հարցման տվյալների հետ, հատկապես մյուս` բացվածքային տեղեկություն պարունակող Slide֊երին։ Ի դեպ բարձրացված աղմուկին, բավական հետաքրքաշարժ և աշխատանքային ֆռոնտ ապահովող տվյալներ կան։
Հերթով`
1. Ամենամեծ թիվը դեռևս շարունակում էին կազմել չկողմնորոշվածները, մոտ 30%, որոնց ճնշող մեծամասնությունը քաղաքային երիտասարդությունն էր, հետևաբար պետք է փաստել, որ մեր ջանքերը վերջին տարիներին տապալվել են այս ուղղությամբ, իսկ այս պահին էլ գրեթե շատ բան չունենք առաջարկելու 18֊35 տարեկաններին, քանզի մենք շարունակում ենք մնալ գերէմոցիոնալ, իսկ նրանք` գերպրագմատիկ։
2. Գործող վարչախմբին աջակցում են 65+ տարիքի գյուղաբնակ բնակչությունն, որոնց սրտի համակրանքի համար էլ վերջիններս անհագուրդ կերպով, տեսախցիկների առաջ խեղդում էին ձեթացելոֆանախառը կուկուռուզն ու պեռաշկին…մենակ թե չասեք, թե գլխի չէիք ընկել, որ դա նախընտրական տեխնոլոգիայի մաս էր կազմում։ Երիտասարդության դամը մտնելու համար էր նաև չստացված շխկը֊դխկը շոուն, պարող նախարարներով ու սնդուսափայլ յենիպրոլետարիատներով…գլխի չէի՞ք ընկել։
3. Վարչախումբն իր թիրախային պոտենցիալը գիտի ու մեր հաշվին աշխատում է նրանց ձայները փախցնելու վրա, լավ թող մի 2֊3% էլ ավել գրված լիներ… Հայաստանը ծերացող դեմոգրաֆիայով երկիր է ու գյուղաբնակ 65+ սեգմենտը, հատուկ ծառայությունների կոնսոլիդացիայով մի 22% պետք է, որ կազմի։
Լա’վ, բա մենք առաջարկելու բան ունե՞նք մեր թիրախային լսարանին, առաջարկե՞լ ենք, եթե այո, ապա ինչու՞ դինամիկ փոփոխություն չկա, նո՞ր պետք է առաջարկենք…
Ասածս ինչ է!!!
Աշխատե’նք ընկերներ, աշխատե’ք ընկերներ, լավ աշխատե’ք…
Առանց քաղաքային երիտասարդության համակրանքի, առանց ջահելության զարկերակը շոշափելու ոչ մի прорыв չի գրանցվելու, մեկ էլ ախպերական թարգեք էդ էժան լացը, վաաա՜յ կեղծել են, վաաաա՜յ ոնց կարողա…երկու֊երեք տարիա սրա մասին խոսում ենք, նո՞ր իմացաք։
Ու առհասարակ սոց. հարցումն ոչ տիկ֊տոկի սթորիա, ոչ էլ գովազդ, փաստաթուղթա, հետազոտություն, լրիվ կարդացեք, համապարփակ, նայեք փաստերին, թեկուզև դառը, հետևություններ արեք ու եզրակացություններ կառուցեք!!!
Հա մեկ էլ Նալբանդյանի էն հաստ մուտքի դռանը մենակ իրանց ագենտուռան կարող է “կոկտեյլով” խփի, որ սլաքներն իրենց ուզած ուղղությամբ ուղղեն ու գնա֊գալիս եմ անեն, հազար թվի օպերատիվ մեթոդա, չգիտե՞ք, ավելի լավա դրա մասին մտածեք։
Աջ պոպուլիզմը թողեք, երիտասարդության հետ շատ շփվեք, նրանց ներգրավվեք գործընթացներում, նրանց համար ներգրավվեք։
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱ’Ն ՀԵՏ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ’Ր!!!»։











































