Կգնա՞նք Տիրոջն ընդառաջ, թե․․․Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կգնա՞նք Տիրոջն ընդառաջ, թե․․․
Հայ Առաքելական եկեղեցու դեմ նիկոքպ-ի պայքարը քաղաքական պայքար է։ Քաղաքական պայքար հոգեւորի, հավատի, եկեղեցու, քրիստոնեության դեմ դարեր ի վեր վարել են եւ, փաստորեն, այսօր եւս վարում են միայն անհավատները։
Երեկ դա չթաքցրեց եւ այլեւս բաց տեքստով հայտարարեց, որ ինքը եկեղեցու դեմ պայքարում է որպես իր թշնամի, տողաատակում եւ բոլոր գործողություններում հենց դա է։
Այո, նիկոլը հայ առաքելական եկեղեցին համարում է իր թշնամին։ Ենթադրելի է, որ նաեւ հայ առաքելական եկեղեցու հավատավոր ժողովրդին է համարում թշնամի։ Անգամ էս հարցում սրանք ժողովրդին բաժանեցին՝ «մերոնց եւ ձերոնց»՝ կեղծ, կարգալույծ արված տիրադավների պատարագները եւ դրանց համար բերվող մարդիկ։ Ապուշ «մեղադրանքներով» փակված Սրբազան Հայրերը։ Չեմ զարմանա, որ մի օր կասի հանեք խաչերը։ Էս ամեն ինչը հենց քաղաքական կռիվ է հավատի ու եկեղեցու դեմ։
Անհաշիվ անգամ խախտելով երկրի գլխավոր օրենքը, ՀՀ Սահմանադրությունը, քիթը խոթում է եկեղեցու գործերի մեջ։ Չունենալով ոչ մի իրավունք, ոչ սահմանադրական, ոչ իրավական, ոչ բարոյական , ոչ մարդկային իրավունք, նիկոլը հայտարարեց, թե եկեղեցին չի կարող իր խորհուրդը հրավիրել այլ տեղում, եւ, ամենազզվելին, որ ասվեց՝ իբր եկեղեցին ուզում է Մայր Աթոռի գանձերը երկրից դուրս տանել։ Հենց այստեղ է թաքնված «շան գլուխը», այս գյորմամիշները ամեն ինչ եւ բոլորին իրենց արշինով են չափում։ Երեւի ոմն մեկի սիրտը Մայր աթոռի գանձեր է ուզում, տանի իր տուն, լցնի վրան եւ ղզղնի։
Հ․Գ․ Իսկ այսօր Տիրոջն ընդառաջ գնալու օրն է։ Կգնա՞նք ընդառաջ, կպահե՞նք խորհուրդը, կփրկվի հայ ազգը, Հայաստանը, կհապաղե՞նք, կմնա՞նք կանգնած, քայլ չենք անի՞, ուրեմն՝ քպ-ի խոստացած ապագան եկել է»։











































