Փաշինյանն առաջիկա ընտրություններին իր համար որպես առաջնային հաղթաթուղթ խաղարկելու է, այսպես կոչված, «խաղաղության դոկտրինը»․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գրեթե ոչ մի կասկած չկա, որ Փաշինյանն առաջիկա ընտրություններին իր համար որպես առաջնային հաղթաթուղթ խաղարկելու է, այսպես կոչված, «խաղաղության դոկտրինը»՝ փորձելով մարդկանց համոզել ու «ապացուցել», որ Հայաստանում արդեն «խաղաղություն» է, ու որ «Հայաստանն ապրում է վերջին 500 տարում ամենաապահով ու խաղաղ ժամանակահատվածում»։ Այս հանգամանքն արդեն լակմուսի թղթի պես հստակ է, սա նրա թիվ մեկ օրակարգն է, այլ բան է, որ ընդդիմադիր սեկտորը պետք է հակառակն ապացուցի, ըստ որի՝ նմանօրինակ «խաղաղությունները» ոչ միայն երկար կյանք չունեն, այլ, ինչպես ցույց է տալիս պատմության դառը փորձը, հանգեցնում են գլոբալ արհավիրքների։
Ըստ էության՝ պատմությունը բազմիցս ապացուցել է, որ ամենավտանգավոր քաղաքական խոստումներից մեկը «խաղաղությունն» է՝ հատկապես այն ժամանակ, երբ այն ներկայացվում է ոչ թե որպես պաշտպանվող արժեք, այլ որպես ինքնանպատակ կարգախոս։
Նևիլ Չեմբերլենից մինչև Գորբաչով, Լենինից մինչև Միլոշևիչ, տարբեր պատմական միջավայրերում կրկնվել է նույն սխեման․ իշխանությունը, խաղաղություն խոստանալով, իրականում քողարկել է կամ սեփական անգործունակությունը, կամ արտաքին ճնշումների նկատմամբ պատրաստակամ զիջումները, կամ ներքին քաղաքական վերահսկողության ամրապնդումը։ Արդյունքում՝ ժողովուրդները ստացել են ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ, փլուզում և երկարատև քաղաքակրթական տրավմա։
Հիտլերի «խաղաղ» ռևանշիզմը, Միլոշևիչի «պաշտպանական պատերազմները», Մաոյի «համաժողովրդական ներդաշնակությունը» ցույց են տալիս, որ խաղաղության լեզուն հաճախ օգտագործվում է ագրեսիան կամ քաոսը արդարացնելու համար։ Իրականում չկա ոչ մի պատմական օրինակ, որտեղ իրական պատերազմը սկսվել է ուժեղ, ինքնավստահ և ինստիտուցիոնալ պետության պայմաններում։ Որպես կանոն՝ պատերազմին միշտ նախորդել են ներքին քայքայումը, բանակի վարկաբեկումը, ազգային ինքնագիտակցության խեղումմ ու պատկաման կաղապարներից դուրս դնելու գործընթացները։
Հայաստանում այսօր տեղի ուենցողն ուղղակիորեն համընկնում է Չեմբերլենի հետևյալ տրամաբանության հետ․ խաղաղություն՝ ամեն գնով, նույնիսկ եթե այդ գինը ապագա պատերազմն է։
Ինչպես Լենինի կամ Միլոշևիչի դեպքում, խաղաղության խոստումը Հայաստանում հաճախ օգտագործվում է ոչ թե արտաքին վտանգներին դիմակայելու, այլ ներքին ընդդիմախոսներին լռեցնելու համար։ Իշխանություններին քննադատողը պիտակավորվում է որպես «պատերազմ ուզող», «ռևանշիստ»,











































