04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Էներգիայի սակագինը կրկին կբարձրացվի.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Թերթի տեղեկություններով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի առաջին տասնօրյակում դիմելու է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին մատակարարվող էներգիայի սակագինը բարձրացնելու հայտով:

Ըստ այդմ՝ առաջարկվելու է բնակչությանը մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնել 6 դրամով: Այդպիսով մեկ կվտ.ժամ-ի ցերեկային սակագինը կկազմի 48 դրամ, գիշերայինը՝ 38 դրամ: Դրան զուգահեռ՝ կհայտարարվի այն մասին, որ Ռուսաստանը նվազեցրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ ներկայիս 189 դոլարից (1000 խմ-ն) մինչև 167 դոլար: Սակայն, ի տարբերություն էլէներգիայի սակագնի փոփոխության, գազի գնի նվազեցումը սպառողների վրա որևէ կերպ չի ազդելու: Գազի գնի նվազեցման շնորհիվ ընդամենը չի բարձրանա հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի գործող սակագինը բնակչության համար 156 դրամ մեկ խմ-ն, խոշոր սպառողների համար 270 դոլար 1000 խմ-ն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ