07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Խուդաթյան Դավիթին թողնես՝ մենակ մեծիկ-մեծիկ լոթիական զրիցներ անի․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընդհանրապես բնության օրենքն է՝ ձմռանը ձյուն է գալիս․ հայաստանյան իրականության համար այս փաստը դժվար է ընկալվում, այլապես ՀՀ միջպետական ճանապարհներին նման անտերխանան ու այս աստիճան կատաստրոֆիկ վիճակ չէր լինի։ Ոլորտի պատասխանատուները՝ ՏԿԵ նախարարություն կոչված ցեխն ու դրա պատասխանատուները, իրենց նման մոտեցմամբ ցույց են տալիս, թե որքան թքած ունեն մարդկանց նորմալ տեղաշարժն ապահովելու վրա։
Խուդաթյան Դավիթին թողնես՝ մենակ մեծիկ-մեծիկ լոթիական զրիցներ անի ասֆալտ անելու և այլնի մասին, բա էդ ասֆալտը մենակ անելու համար չի՞ է, դրան պիտի «պահես ու փայփայես», ոնց որ սիրում է ասել քո սիրելի շեֆը։ Դե դուք սիրում եք, մենակ շեֆի աչքի հաճոյանալու համար ավարտական ակտերը ներկայացնեք, բա մնացա՞ծը։
Ահա թե ինչ է տիրում այս պահին Սևան-Երևան մայրուղու «Չայնի» կոչված հատվածում․ կատարված չեն ձնամաքրման համապատասխան աշխատանքներ, մայրուղում ամբողջովին մերկասառույց է, քանի որ ողջ գիշեր տեղացած ձյունը, ցածր ջերմաստիճանով պայմանավորված, ամբողջովին սառել է և երթևեկը դարձրել իսկական պատիժ։ Մյուս նկարում մայրաքաղաք մտնող հատվածն է․ հարյուրավոր մեքենաներ ուղղակի կանգնած են, տեղաշարժ չկա։
Դե մայրաքաղաքի փողոցներում տիրող դժոխքի մասին խոսելն ավելորդ է՝ սառած մայթեր, անանցանելի փողոցներ՝ ամենուր մերկասառույց։ Բայց դե կարևորը՝ ամենքդ մի 5-6 միլիոն պրեմիա եք ստացել, ջհանդամ, թե մարդիկ ձեր մասին ինչ են մտածում»։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ