29 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Այսօր իրական դաշնակցական Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրն է. Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր իրական դաշնակցական Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրն է, մի առիթով   ընկերներիցս մեկը զարմացավ, երբ ասացի, թե  հայ քաղաքական դաշտում սիրածս քաղաքական գործիչը Վահան Հովհաննիսյանն է։ Դե, թող զարմանան, ես իմ  քաղաքական համակրանքները  /նաեւ՝ հակակրանքները/ չեմ փոխում ու, բարեկախտաբար, չեմ սխալվում․․
«Մենք երբեք ձեզ երկնային մանանա չենք խոստացել: Մենք ասել ենք` եթե դուք իրոք պատրաստ եք պայքարել ձեր իրավունքների, ձեր ազատության համար, մենք կառաջնորդենք ձեզ դեպի հաղթանակ: Սակայն եթե դուք պատրաստվում եք սպասել հրաշքով ձեզ փրկողին «deus ex machina» ոճով, իսկ ինքներդ ցանկանում եք ապրել ինչպես ապրում էիք` մի փոքր գողանալ, մի փոքր քծնել և շատ լաց լինել, եթե ցանկանում եք նստել հեռուստաէկրանի առաջ և հեռվից հետևել սեփական փրկությանը, ապա առավելագույնը, ինչ կտեսնեք, կլինի ձանձրալի բազմասերիանոց քաղաքական շոուն ․․․ Արդեն 120 տարի է, ինչ մենք ձեզ խոստանում ենք բարդ պայքար և հաղթանակ: Ձեր պայքարը և ձեր հաղթանակը: Պարզապես մենք ուրիշներից լավ գիտենք, որ մեկն առանց մյուսի չի լինում:
Իսկ դուք պայքարի փոխարեն ընտրում եք կախարդական հեքիաթը․․․». -Վահան Հովհաննիսյան: Կարծում եմ պարոն Հովհաննիսյանի նաեւ այս միտքն է այսօր խիստ արդիական»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ