25 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Աշխարհի ամենաուժեղ կոմեդիաներն անգամ չեն կարող մրցել այն ֆարսի հետ, որը այս իշխանությունն է բեմադրում սեփական քայլերով․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մերօրյա իրականության մեջ, երբ պետությունն ու հասարակության մի զգալի հատված ապրում են առավելագույնը մեկօրյա ռիթմով և հիշողությամբ, շատ իրական իրադարձություններ  ուղղակի դուրս են մնում մեր ուշադրությունից կամ չեն դառնում առաջնային թեմաներ:
Երեկվա դատարկ ու արհեստական աղմուկի մեջ շատերի ուշադրությունից դուրս մնաց ամենակարևոր ու ամենախոսուն դրվագը․ «դատարանի»  որոշմամբ ազատ արձակվեցին Միհրան Հակոբյանի վրա թիկունքից հարձակված անձինք։ Մեկ օր առաջ դեռ զարմանում էինք, թե ինչպես են այդ գործով ընդհանրապես մարդիկ ձերբակալվել։ Բայց երեկվա որոշումից հետո ամեն ինչ ստացավ իր իրական և սպասելի բացատրությունը։
Եթե հարձակվողները իշխանական միջավայրի հետ որևէ առնչություն չունենային, դա վաղուց կդառնար «արդարադատության» ցուցադրական պատմության «օրինակ»։ Բայց երբ գործ ունես ակնհայտ  քաղաքական պատվերի հետ, արդյունքն այլ կերպ չէր էլ կարող լինել:
Աշխարհի ամենաուժեղ կոմեդիաներն անգամ չեն կարող մրցել այն ֆարսի հետ, որը այս իշխանությունն է բեմադրում սեփական քայլերով»։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ