29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խուճապ. Թուրքերը հիշեցնում են Հռոմի Պապին /վիդեո/

Ապրիլի 12-ինՎատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը և այդ ընթացքում Պապի հնչեցրած «ցեղասպանություն» եզրույթի կիրառումն արժանացել են պաշտոնական Անկարայի արագ հակագործողություններին: Նույն օրը թուրքական պաշտոնական շրջանակները տարբեր ձևաչափերով արձագաքնել են կաթոլիկ աշխարհի հովվապետին, գրում է Ermenihaber.am-ը:

Առաջինը թեմային արձագանքեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով այդ ժամանակ պաշտոնական այցով գտնվում էր Մոնղոլիայում: Տեղեկանալով կատարվածի մասին՝ Չավուշօղլուն Twitter միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով.

«Պապի՝ պատմական և իրավական իրողություններից հեռու գտնվող հայտարարությունը անընդունելի է: Կրոնապետական գահը անհիմն մեղադրանքներով քեն և ատելություն սերմանելու տեղ չէ»: Դրան հաջորդեց Վատիկանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Մեհմեթ Փաչաջըի հետկանչը Թուրքիա:

«Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին Պապի «20-րդ դարում առաջին ցեղասպանությունն իրականացվել է հայերի նկատմամբ» արտահայտությունից հետո Վատիկանում Թուրքիայի դեսպանը խորհրդացկության համար կանչվել է Թուրքիա»,- տեղեկացնում թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Sabah»-ը:

Միևնույն ժամանակ Թուրքիայի արտգործնախարարություն հրավիրվեց Անկարայում Վատիկանի դեսպան Անտոնիո Լուչիբելոն, որին ընդունում է փոխարտգործնախարար Լևենթ Մուրաթ Բուրհանը և հայտնում կատարվածի կապակցությամբ Անկարայի ունեցած հիասթափությունը և մտահոգությունը:

Ուշ երեկոյան Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես եկավ բավականին ծավալուն գրավոր հայտարարությամբ՝ այն հրապարակելով նախարարության պաշտոնական կայքում: Վատիկանի պատարագը և Պապի ելույթը դատապարտող հայտարարության մեջ նշվում է, որ անընդունելի է խտրական վերաբերմունք ցուցաբերել նախորդ դարասկզբին ժողովուրդների կրած տառապանքների նկատմամբ: Վատիկանյան պատարագը գնահատվել է որպես պատմությունը քաղաքականության գործիք դարձրած պատարագ:

«Ցեղասպանությունն իրավական հասկացություն է: Իրավունքի պայմանները չկատարող պնդումները, որքան էլ ջանան լայնորեն տարածել, միևնույն է, դրանք բաղկացած են զրպարտությունից: Պապ Ֆրանցիկոսն իր ելույթում զանգվածային կոտորած է  անվանում Բոսնիայում և Ռուանդայում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները, որոնք միջազգային դատարանների կողմից ճանաչվել են ցեղասպանություն:

Իսկ ահա դատարանի ոչ մի վճիռ չունցող 1915-ի դեպքերը Պապն անվանում է ցեղասպանություն: Այս հակասությանն անհնար է պարզաբանում տալ արդարամտության ու խղճի տեսանկյունից»,- ասված է հայտարարության մեջ: Պապի հայտարարությունը գնահատվում է որպես Եվրոպայում բարձրացող ռասիզմին տուրք տվող, մահմեդականներին և թուրքերին կոլեկտիվ հանցնաք վերագրող ծայրաստիճան անպատեհ, ծայրաստիճան սխալ և անհետևողական հայտարարություն: Իսկ վերջում Անկարան հույս է հայտնում, որ Պապը կվերանայի իր դիրքորոշումը:

Թուրքիայի խուճապային արձագանքների ապրիլ 12-ի շղթան երզափակում է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ով լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Վատիկանում մատուցված աննախադեպ պատարագին և Եվրոպային մեղադրող շեշտադրումներով բավականին ծավալուն ելույթ ունեցել այդ թեմայով: Նա մասնավորապես ասել է.

«Եթե սկսենք պատմության քննարկումներ, ապա ամեն դեպքում դրանից ամենաշատը ինչ-որ առումով ամոթ կլինի հենց Եվրոպայի համար: Ինկվիզիցիայի դատարաններից Իսպանիայից փախած հրեաների և մահմեդականների ապաստարանը Թուրքիան է եղել: Եվ դա ընդամենը 500 տարի առաջ: Այդ ժամանակ Ստամբուլը թուրքերի, հայերի, հույների, մահմդեականների և հրեաների համար խաղաղ գոյակցության քաղաք էր:

Եթե չլինեին արտաքին գործոնները, հավանաբար 1915-ի այդ ցավալի իրադարձությունները գուցեև տեղի չունենային: Ու այդ ցավերին միակողմանիորեն նայելը, միայն մեկ հատվածի կրած ցավերին ցավերին տեր կանգնելը, իսկ մյուսի ցավն անտեսելը, հարգելի Պապին և նրա զբաղեցրած գահին հարիր չէր»:

Աղբյուր`  Ermenihaber.am

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ