23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Զուրաբյանն ուզում է, որ վարչապետը ՀԱԿ գրասենյակ գնա իր ծրագրով /վիդեո/

“Մենք չենք կարող կողմ քվեարկել  այս կառավարության բերած ցանկացած ծրագրի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

“Մենք արդեն տեսել ենք, որ  ինչ-որ բովանդակությամբ ծրագիր կառավարությունը բերել է, բայց իր խոստումները չի իրագործել: Երկրորդը, չի կարող որեւէ կառավարություն, որը չի ստացել ժողովրդի հավանությունը, գործի արդյունավետ”,-նշել է Լեւոն Զուրաբյանը` ներկայացնելով այն պատճառները, ինչի համար իրենք դեմ կքվեարկեն կառավարության ծրագրին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի այն պարզաբանմանը, թե խորհրդարանական խմբակցությունների հետ կառավարության ծրագրի քննարկմաը ՀԱԿ-ը չի հրավիրվել  այն պատճառով, որ ի սկզբանե ասել է, որ դեմ է քվեարկելու կառավարության ցանկացած ծրագրի, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց՝ “սեփական վախկոտությունը արդարացնելու անհեթեթ փորձ է”:

Զուրաբյանը հայտարարեց , որ թեեւ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու կառավարության ցանկացած ծրագրի,  բովանդակային քննարկումից չի հրաժարվում: “Մենք  շատ լավ կարող ենք բովանդակությունը քննարկել, այդ հնարավորությունը Տիգրան Սարգսյանն ուներ:

Այդ երեխայի նեղացկոտությունը կարող էր  մի կողմ դնել, եւ եթե գար մեր ֆրակցիա, ոչ ոք նրան ֆրակցիայից  չէր վռնդելու, մենք քաղաքավարի մարդիկ ենք, եթե վարչապետը, թեկուզ եւ ապօրինի հաստատված, փորձ է անում  իր ծրագիրը ներկայացնել որեւէ քաղաքական ուժի, մենք շատ սիրով կքննարկեինք”,- ասաց Լեւոն  Զուրաբյանը:

ՀԱԿ համակարգողը հավելեց, որ եթե հիմա էլ վարչապետն ուզում է քննարկել ծրագիրը, թող գա: “Եթե ինքը այդքան վստահ է իր  ծրագրի ուժի վրա, թող փորձի համոզել”,-եզրափակեց նա:

Henaran.am-ի  այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում նույն խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` մամուլում արված հայտարարությունը, թե ինքն անձամբ կողմ կքվեարկի կառավարության ծրագրին, եթե այն իրեն դուր գա, Լեւոն Զուրաբյանը պատասխանել է, թե Հրանտ Բագրատյանի հայտարարությունը “հռետորական” է եղել եւ վկայում է, որ ՀԱԿ-ում որոշումները մեկ անձ չի կայացնում:

Մեր դիտարկմանը, թե Բագրատյանի հայտարարությունը քննարկման առարկա է դարձել ԱԺ խմբակցությունում, Լեւոն Զուրաբյանը արձագանքել է, թե նման հարց խմբակցությունը չի քննարկել: Մանրամասները` կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ