07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման քննարկումների ժամանակ մի հետաքրքրական ցուցանիշ ներկայացվեց․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման քննարկումների ժամանակ մի հետաքրքրական ցուցանիշ ներկայացվեց, որը հաջորդող օրերին առանձնապես չքննարկվեց:

ՊՆ-ն նշեց, որ այս տարի 25-օրյա վարժական հավաքներին շուրջ 16 հզ. մարդ է մասնակցել, իսկ այս թիվը 2026-ի համար պլանավորվել է շուրջ 20հզ.:
Հիշեցնեմ, որ այդ 25 օրերից 14-ը` մարտական հերթապահությունն է, որով ծածկվում է համալրման հետ կապված խնդիրների մի մասը:
Ժամկետի կրճատումով պլանավորված խնդիրներն արտահայտվելու են 2027-ի ամռանը, երբ 1.5 տարով զորակոչվածների առաջին զորակոչը կզորացրվի և առկա բազմաթիվ խնդիրներն ավելի կխորանան:
Իշխանության համար բանակն ունենալու խորհրդանշական դեր և ողջ հաշվարկն այն է, որ մեզ չեն սպառնա կամ չեն հարձակվի»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ