28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Վեհափառը ցանկացած հոգեւորականի համար ոչ միայն հոգեւոր առաջնորդ է, այլ նաեւ՝ հոգեւոր ծնող․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վեհափառը ցանկացած  հոգեւորականի համար ոչ միայն հոգեւոր առաջնորդ է, այլ նաեւ՝ հոգեւոր ծնող։
Պատկերացնու՞մ եք, հեռու նորմալ մարդուց,մեկը մի նորմալ մարդու ծնող հայհոյի ու էդ մարդը գնա հայհոյողի աշխատասենյակ,միասին ջան-ջիգյար անեն ,սուրճ խմեն ու տենց շարունակ։
Նորմալ մարդու պարագայում դա անհնար է, չէ՞ պատկերացնել։
Հիմա ո՞նց կարելի է գնալ հանդիպել մեկի հետ, ով քո հոգեւոր ծնողին՝ Վեհափառին ավազանի անունով է դիմում, իսկ հոգեւորականին ավազանի անունով դիմելը հայհոյանքից էլ վատ բան է։
Էն սրբազանները ,որոնք էս ընթացքում հրապարակային  չեն սատարել Վեհափառին ու  հրապարակային չեն քննադատել վարչապետի աթոռը զբաղեցնող անձին Արցախի հանձնման ու հակաեկեղեցական արշավի համար ՝ չեմ ցանկանում անդրադառնալ.նրանց դեպքում ամեն բան վաղուց  պարզ էր։
Բայց դուք,սրբազաններ,որոնք Վեհափառի մասին իմ մոտ ասում էիք ՝«իմ հոգեւոր առաջնորդն է »,հավատարմության երդում էիք  ուտում,Նիկոլին մեղադրում էիք բոլոր մեղքերի մեջ, դուք, հա հենց դուք, էսքանից հետո ո՞նց էք էլի մարդամեջ դուրս գալու, աղոթք անելու…
Ախր դուք էիք ինձ ապացուցում, որ Վեհափառի դեմ ցանկացած քայլ՝ քայլ է ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու։
Հիմա դու՞ք եք փաստորեն Հայ Եկեղեցու դեմ քայլ անում։
Ես՝ մեղավորս, այլեււս բան չունեմ ձեզ ասելու. մի բան իմացեք ՝ Նիկոլ Փաշինյանը ձեզ շատ է…»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ