27 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Էս «սիպտակ ձեռնոցները» չեն կարողանում հաստատուն ոտքի վրա կանգնած ինքնուրույն «զբաղվել քաղաքանությամբ»․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջերս  ջրի երես  է  բարձրացել   տղաների ու աղջիկների մի նոր տեսակ, որին կարճ կարող ենք անվանել  նորա-հնաթուխ «քաղաքականությամբ զբաղվողներ»:
Էս մարդիկ նախընտրական շրջանի «տրամաբանությամբ» հայտնվում են  «պուպուշ» հայացքով, «խելացի» մտքերով մշտապես,   ինքնահաստատվելու փորձեր են անում, իբր նոր մտքեր են   տարածում,  իբր նոր հանճարեղ  առաջարկներ են անում եւ, կրկին՝ ամեն ինչ սկսվում է նորից։
Էս «սիպտակ ձեռնոցները» չեն կարողանում հաստատուն  ոտքի վրա կանգնած ինքնուրույն   «զբաղվել քաղաքանությամբ», որովհետեւ վախկոտ են, թույլ, որովհետեւ  18-ին ձեռքերն էին շփում, 20-ից հետո մտել էին մկած ծակը, հիմա էլ, քանի որ տարին նախընտրական է,  ձեռքերը էս ու էն կողմ են գցում եւ, հուսամ՝ չհասկանալով, նիկոլիզմով են զբաղվում, նիկոլական  նարատիվները կրկնում են  եւ իրենց թվում է   առաջին  «հեծանիվը» իրենք են հորինել։
Դե, իսկ նիկոլական իզմը մեկն է ու չի փոխվել՝ նախկին-ներկա  ախմախ  թեզը։
Օրերս ՀՀԿ-ին «նախկին» քննադատողներից մեկը, ով տարիներ շարունակ նաեւ ԱԺ դահլիճում  էր կեղծ, մտացածին, անհիմն  բաներ  տարածում, ինձ ասում է՝  էնքան եմ ամաչում, որ ձեզ քննադատում էի, հիմա երանի եմ տալիս, որ  դա արած չլինեի։
 Ու էս անձը միակը չէ, էլի  են լինում մարդիկ, որ այսպես «մեղայականով» անկեղծանում են։ Էդ մարդիկ այսօր հականիկոլական են դարձել եւ ինձանից ավելի   թափով են քննադատում նիկոլիկիներին։
Առայժմ փորձեմ հավատալ նրանց անկեղծությանը,  փորձեմ հավատալ, որ իրոք, էդ մարդիկ ափսոսում են   ժամանակին հնչեցրած, տիրաժավորած իրենց  ստերի համար։
Էդ մարդկանց մեկ բան ունեմ ասելու՝ ամեն ինչ գործով է ապացուցելի։ Ես համբերատար կսպասեմ, որ  ոչ միայն խոսքով այլեւ՝ գործով ապացուցեք, որ, նախ՝  փոշմանել եք ձեր մութ անցյալի համար, եւ՝ երկրորդ՝ կապրենք՝ կտեսնենք։
Եւ՝ կարեւորը՝  նրանք, ովքեր ՀՀԿ-ի   կամ Սերժ Սարգսյանի  դեմ խոսելով  դեռ փորձում են  «պուպուշ»  երեւալ, ասեմ՝ չշշկռվեք։ Էդ խելքով դուք քաղաքականությամբ չեք զբաղվում, այլ՝ մուտիլովշիկությամբ, մանիպուլյացիայով։  Իսկ էդ տեսակի գերադրականը     դեռ բազմած է վարչապետի աթոռին, սլաքները  նրան է պետք ուղղել։
Տղա եք՝ իրականում զբաղվեք քաղաքականությամբ եւ ոչ թե՝   նիկոլությամբ, թարգեք նիկոլիզմը» ։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ