12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Իշխանությունը քաղաքական խոսույթին հակադրում է բռնությունն ու բանտարկությունը և դա դարձրել է իր հիմնական խաղաքարտը.Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումները ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին, արձանագրումն է այն փաստի, որ այս խնդիրը քաղաքական օրակարգի առանցքային դրույթներից է:
Իշխանությունը քաղաքական խոսույթին հակադրում է բռնությունն ու բանտարկությունը և դա դարձրել է իր հիմնական խաղաքարտը:
Իշխանությունը ո´չ թե ընդդիմախոսների, այլ իրականում պատերազմ է վարում սեփական ժողովրդի դեմ, որովհետև այս կամ այն անձի թիրախավորումն ուղիղ ազդակ է հանրությանն առ այն, որ ՀՀ-ում ազատ խոսքը պատժելի է:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ