25 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Այս պայմաններում ես նույնիսկ ավելի մարազմատիկ իրավիճակ եմ պատկերացնում. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանող վարչախումբը տառապում է մի ինքնամոռաց ցինիզմով, ըստ որի՝ «իրենք ներկայացնում են ՀՀ ժողովրդի մոտեցումները, քանի որ մեծամասնությունն իրենց քվե է տվել»։ Այս պնդման մանիպուլյացիան կայանում է նրանում, որ Նիկոլենց ձայն տված 680 հազար քաղաքացիները բնավ չեն կազմում ՀՀ բնակչության մեծամասնությունը. ավելին՝ անգամ կեսը չեն, այլ ընդամենը մոտ 30 տոկոսը, և այդ 30 տոկոսանոց իշխանությունն այսօր խոսում է «լեգիտիմությունից» ու «ժողովրդի կարծիքը» կյանքի կոչելու մասին։
Թեմայի մասին շատ է խոսվել, հնչել են ամենատարբեր մեկնաբանություններ ու գնահատականներ, իսկ այսօր արդեն Փաշինյանը խաղարկում է հերթական մանիպուլյացիոն բլեֆը, ամբողջովին աղավաղելով ընտրական օրենսգիրքը, իր վերընտրվելու բոլոր հնարավոր տարբերակները խորքային առումով հաշվի է առել։
Մասնավորապես՝ արդեն փոփոխված ԸՕ-ով, որով պետք է անցկացվեն առաջիկա համապետական ընտրությունները, նախատեսվում է, որ խորհրդարան անցնելու համար 3–4 քաղաքական ուժերից բաղկացած դաշինքները պետք է հավաքեն, ուշադրություն, 10 տոկոս (նախկին 7-ի փոխարեն) ձայն։ Սա բավական լուրջ թիվ է։ Հակառակ դեպքում, եթե կուսակցությունները մասնակցում են առանձին, անհրաժեշտ է հավաքել 4 տոկոս ձայն։ Ստացվում է, որ այնպիսի «լազեյկա» է պատրաստված, որ երկու դեպքում էլ խորհրդարան անցնելու շանսերը բավական ցածր են, քանի որ, որպես կանոն, դաշինք են կազմում հենց այն ուժերը, որոնց համար միայնակ խորհրդարան անցնելը բարդ է։ Արդյունքում՝ Նիկոլն ամեն ինչ անում է իր օպոնենտների ձայները հնարավոր բոլոր տարբերակներով փոշիացնելու համար։
Ավելին ասեմ՝ ԸՕ-ում առանձին կետ կա, ըստ որի ընտրությունների ավարտից հետո իշխանությունը կարող է դրանք անվավեր ճանաչել։ Այսինքն, ոչ ցանկալի արդյունքի դեպքում չի բացառվում, որ անցկացվեն նոր ընտրություններ։ Այս պայմաններում ես նույնիսկ ավելի մարազմատիկ իրավիճակ եմ պատկերացնում. եթե անգամ ընդդիմությանը հաջողվի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ, անցնել խորհրդարան, համախմբել իր ողջ ռեսուրսը և կազմել մեծամասնություն, Նիկոլն ուղղակի կարող է չհանձնել իշխանությունը. գնա, նստի կառավարության շենքում և հայտարարի, որ «չար ուժերը կեղծել են ընտրությունները, իսկ ես, ժողովուրդ ջան, քանի որ ձեր տղեն եմ, չեմ պատրաստվում ձեր՝ ինձ տված ձայներին տեր չկանգնել և շարունակելու եմ իշխանությունը պահել ձեռքումս»։
Գրեթե կասկած չունեմ, որ ոչ մի եվրոպացի կամ միջազգային կառույց այս հարցի հետ կապված ծպտուն չի հանի կամ որևէ գնահատական չի տա։ Ասել եմ՝ սա ձեռնտու է բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին, բոլորին՝ բացի հայից։
Իրեն մեր ժամանակների «լուսավորիչ» հռչակածը՝ նմանօրինակ էժնագին ընտրական տրյուկներով փորձում է ոչ թե արտացոլել հանրային տրամադրությունները, այլ ձգձգել սեփական իշխանության պահպանումը՝ ստեղծելով մի համակարգ, որտեղ ընդդիմության ցանկացած հաջողություն կարող է ոչնչացվել տեխնիկական «ճշգրտումներով» »։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ