19 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իշխանական քարոզչամեքենան ամենաչնչին առիթն օգտագործում է՝ երկու նախագահների միջև արհեստական սեպ խրելու համար․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Իր հանրային գործունեությունը բացառապես փաշինյական օրակարգին ծառայեցրած դեմքերից մեկն այսօր որոշել է «քննադատել» Նիկոլին, բայց ձեռի հետ իրական թիրախ դարձնել Առաջին և Երրորդ նախագահներին՝ կոնսպիրոլոգիկ մի տեսություն առաջ քաշելով։ Ըստ էության «Անի» կենտրոնի շեֆը բերում է օրինակներ, որոնք, եթե հակիրճ ներկայացնեմ, հետևյալի մասին են․ «Առաջին նախագահը ցանկացել է լուծել Արցախի հարցը, որ այն մնա հայկական, Երրորդ նախագահը դրան խանգարել է»։
Ըստ էության՝ իշխանական քարոզչամեքենան ամենաչնչին առիթն օգտագործում է՝ երկու նախագահների միջև արհեստական սեպ խրելու համար։ Սա դասական տեխնոլոգիա է․ երբ սեփական ձախողումների պատասխանատվությունից խուսափելու նպատակով սկսում են ընդդիմադիր դաշտը ներսից մասնատել, ստեղծել կեղծ հակադրություններ ու խարխլել ներքին համախմբման ցանկացած հնարավորություն։
Մի փոքր լիբեզ անեմ որոշ «փորձառուների» և հատկապես քաղաքականությամբ նոր զբաղվողների համար։ Այսօր, բնականաբար, շատերն են մոռանում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ այն եզակի ընդդիմադիրներից էր, ով երկու անգամ՝ «Հանրային»-ի և «Կենտրոն» հեռուստաեթերում, հրապարակավ հայտարարել էր, որ ինքը «սատարում է Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթին»՝ արձանագրելով, որ ամբողջովին կիսում է Արցախի հարցում Սարգսյանի մոտեցումները։
Այս գործողություններով Փաշինյանի իշխանությունը նպատակ ունի ամբողջովին մաքրել իրենց իսկ իրական, փաստաթղթերով ու հետևանքներով հաստատված՝ Արցախի ուղղությամբ կատարված քաղաքական ու ռազմաքաղաքական ճգնաժամային ձախողումն ու դավաճանությունը։ Արցախը «պարան» էր ոչ թե նախկինների քաղաքականության, այլ հենց այս իշխանության սխալների, ու հիմա նրանք ամեն գնով փորձում են այդ թեզը հանրային լայն տիրաժավորմամբ տեղափոխել նախկինների վրա՝ ներկայացնելով, թե իբր իրենք ժառանգել են «անլուծելի հանգույց», մինչդեռ փաստացի իրենք էին, որ վերջնականապես կտրեցին Արցախի ճակատագիրը՝ քաղաքական անհեռատեսությամբ, անպատասխանատու ասելիքով և զրոյացված դիվանագիտությամբ։
Ուստի այս նոր «պատմական բացահայտումները», որով իբրև ուզում են ցույց տալ նախկինների միջև անհաշտություն կամ անհամատեղելիություն, իրականում ծառայում են մեկ նպատակին՝ կրկին խաբել հանրությանը, կրկին «մշուշի» մեջ պահել 2020-ի և հետագա աղետների պատասխանատվության հարցը, ձեռի հետ հերթական անգամ փոխել
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ