27 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Քաղաքացու բերանը փակելով դուրս են հանում տաճարից, որովհետեւ խղճուկ են, որովհետեւ իրենց չեղած հոգին ծախել են չարին․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքացու բերանը փակելով դուրս են հանում տաճարից, որովհետեւ խղճուկ են, որովհետեւ իրենց չեղած հոգին ծախել են չարին, որովհետեւ չեն կարող հասկանալ, որ  կարգին, մտածող, հավատացող մարդու մտքերը, խոսքը  ոչ թե բերանից  է, այլ հոգուց, սրտից, գիտակցությունից։
Քա՞նի բերան ես պատրաստվում փակել, այ  ինքնաոչինչ, այ ոչ մի բան, քա՞նի  հավատով, մտածող, գիտակ  մարդու ես փորձելու դուրս հանել տաճարից, քա՞նի նոր եղկելի արարք ես մոգոնելու։
Հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին արդեն   քեզ դրել է սրիկաների, դավաճանների  շարքում առաջինը, եւ դու  ինքնահրկիզվես էլ հրապարակում չի գտնվի գեթ մեկ մարդ, որ կխղճա քեզ, անգամ քո ադմինիստրատիվ ռեսուրսը կուրախանա, որ պրծավ քեզնից։
Դու պարտվեցիր  հոգու եւ լեզվի էս պայքարում, հոգին հաղթեց երեկ, ոգին կհաղթի վաղը եւ միշտ։
Քո անսանձ լեզուն կտրվեց, մերժվեց, որովհետեւ քո խոսքը լեզվիդ ծայրին է, որովհետեւ քո հոգին ծախված է չարին,  դու  վաղուց չունես հոգի, միտք եւ գիտակցություն։
 Դու ոչինչ ես։
Ինքնահրկիզվիր եւ թող քո հետինները  հրճվեն, այնպես ինչպես հրճվում են սոցցանցերում, երբ տեսնում են, որ երիտասարդ մարդիկ են մահանում, ջահել տղերք եւ այդ տղերքը  ընդդիմադիր, քեզ մերժող ծնողների զավակներ են, քեզ մերժողներն են։
Մահերը դու 2018-ին դիվային ոռնոցով բերեցիր մեր երկիր, դագաղներ պարեցրիք,  հրճվեցիք մահերով։
Դու մահաբեր ես, ու դու  մեկ բան ունես՝ ինքնահրկիզվիր ու քո թիմակիցները թող   դիվային հրճվանքով  ոռնան»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ