20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ա. Աշոտյանն Ավստրիայում ներկա է գտնվել Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ավստրիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է  Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը, որը ՀՀ դեսպանատան նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ավստրիայի Ազգային Գրադարանում:
ՀՀ ԿԳ նախարարարը հանդես է  եկել ելույթով, որտեղ  մասնավորապես, անդրադարձել է Ֆ. Վերֆելի գրական ժառանգությանը և շեշտել  նրա մեծագույն ավանդը   Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողականության դատապարտման գործում:

Ա. Աշոտյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության անունից  Ավստրիայի Ազգային գրադարանին  է  փոխանցել Հայաստանի պատմությանը և մշակույթին նվիրված գրքեր:  
Միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի մտավորականներ, դեսպաններ, գիտնականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ