11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Գեղամ Նազարյանն ավելի մեծ հրեշ է, քան նույնիսկ Նիկոլը․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չգրված կանոն կա, կարծես, որ զոհված տղերքի որոշ նիկոլամետ ծնողների կարծիքներ գերադասելի է չմեկնաբանել։
Ինքս այդ վարքականոնի մեջ եմ գործել, եւ գործում։
Սակայն ԱԺ-ում որպես ընդդիմադիր հայտնված, իսկ հետո՝ իր նախկին խմբագրության ղեկավարի հովանու տակ հայտնվածի այսօրվա հերթական խայտառակությունը ապացուցում է, որ նա միտումնավոր չարաշահում է իմ եւ ձեր բարեկրթությունը։
Հերի’ք եղավ։
Ուստի թող ես առաջինը սա ուղիղ ասեմ։
Այո, Գեղամ Նազարյանն ավելի մեծ հրեշ է, քան նույնիսկ Նիկոլը։
Հասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ … չեմ գրում, քանզի դա ինձ ցավ է պատճառում։
Ափսոսում եմ, որ իր նմանը այդ պահին որպես «Հայաստան» դաշինքի պատգամավոր ժամանակին ինձ երաշխավոր է եղել դատարանում։
Վերապրում եմ ՀՓՇ-ի միտինգների արանքում իմ ու Գեղամի դառը, по душам առանձնազրույցը ՀՀԿ իմ աշխատասենյակում եւ ապշում, կարկամում ու խելագարվում մարդկային դեգրադացիայի նման ողբերգական ընթացքից»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ