Պարսից ծոցի երկրները ճանաչել են սիրիական ընդդիմության օրինավորությունը
Պարսից ծոցի երկրների Համագործակցության խորհուրդը ընդդիմադիր սիրիական կոալիցիան ճանաչել է որպես սիրիական ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչ, հաղորդում է “AFP”-ը:
Խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այդ կազմակերպությունը ջանքեր կգործադրի, որպեսզի մյուս արաբական երկրները, ինչպես նաեւ միջազգային հանրությունը, ճանաչի ընդդիմադիր բլոկի օրինական լինելը: Նա նաեւ հույս է հայտնել, որ ընդդիմադիր կոալիցիոն բլոկի հայտնվելը կնպաստի Սիրիայում բռնությունները դադարեցնելուն եւ ճանապարհ կհարթի իշխանությունը քաղաքական միջոցներով հանձնելու համար:
Սիրիական ապստամբների խմբավորումների` միասնական կոալիցիա ստեղծելու մասին հայտարարվեց նոյեմբերի 11-ին Քաթարում: Կոալիցիայի կազմում է նաեւ Սիրիական Ազգային խորհուրդը, որը նախկինում հրաժարվում էր համագործակցել մյուս խմբավորումների հետ:
ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն հայտնել է իր աջակցությունը Սիրիական ազգային կոալիցիային: