03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կուզեի տեսնել, թե երկու ՔՊ-ական ոնց են իրար միս ուտում․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչի՞ եք վրա  հասել ու չեք թողնում իրար ծեծեն, երկուսն էլ քպականնիկոլակա՞ն չեն, ինչու եք  միջամտում  ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության երկու պատգամավոր/տեղ-տեղ՝ երեք/, բա թողեք իրար ծեծեն, թե՞ կարծում եք էնքան մաքրամաքուր ԱԺ-ում եք նստած, որ հայհոյելն ու իրար ծեծելը «զապադլո», չտեսնված, չլսված բան է․․․
Ձեզ ծեծելները մոռացա՞ք․․․Իսկ երբ ձեզ են ծեծում, հայհոյում, ձեր վրա շիշ են շպրտում, դրանք ձեզ օգնո՞ւթյան հասնում են, իհարկե՝ ոչ, ուրեմն, էս «ինչ շակալադնի ատնաշենի» էր․․․Կուզեի տեսնել, թե երկու ՔՊ-ական ոնց են իրար միս ուտում, ափսոս, խանգարեցիք, ախր՝ ինչու․․․
Հ․Գ․ Հենց ձեզ հեռացնենք, իմ մաքրամաքուր հայոց լեզվով կգրեմ ու կխոսեմ, առայժմ սա է, դուք այլ լեզու չեք ընկալում․․․»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ