Մարզպետները կմնան. Ավանգարդ
“Ավանգարդ”-ի տեղեկություններով, արդեն ճշգրտվել են այն մարզպետների անունները, ովքեր շարունակելու են պաշտոնավարել, ինչպես նաեւ նրանց, ովքեր հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին:
Իրենց պաշտոններում կմնան Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը (չնայած` նրա անվան շուրջ որոշակի պատմություններ են շրջանառվել), Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյսւնը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
“Նկատենք, որ հատկապես Սուրիկ Խաչատրյանի, Էդիկ Բարսեղյանի եւ Կովալենկո Շահգալդյանի անունները վերջին շրջանում հիշատակվում էին այն մարզպետների ցանկում, ովքեր թողնելու էին իրենց պաշտոնները: Նշանակում է, ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ինչ-որ խնդիրներ են ճանաչվել գերակա…”,-գրում է թերթը: