09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Սա պետական դիրքորոշում չէ, այլ կապիտուլյացիայի տրամաբանական շարունակություն. Գրիգորյան

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր՝ մեր երկու անչափահաս տղաները ադրբեջանական կողմի կողմից գերեվարված են։ Նրանց ճակատագիրն անհայտ է, ընտանիքները՝ ցավի մեջ։

Եվ հենց այս պահին, հենց այս օրը, Հայաստանի վայ ժամանակավոր ղեկավարը հանդես է գալիս շնորհավորական ուղերձով ադրբեջանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն մաղթելով։

Սա ոչ թե դիվանագիտություն է, այլ՝ նվաստացման փաստացի ընդունում։ Սա պետական դիրքորոշում չէ, այլ կապիտուլյացիայի տրամաբանական շարունակություն։

Երբ առաջնորդը չի ասում ոչ մի բառ գերեվարված երեխաների մասին, բայց շտապում է շնորհավորել նրանց գերեվարող պետությանը՝ դա արդեն կորսված սահմանների ևս մեկ վկայություն է։

Սա է այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» իրական դիմանկարն՝ առանց պատվի, առանց արժեքի, առանց հայրենիքի զգացման»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ