2024-ի մայիսի 26-ի լուսաբացը Լոռու ու Տավուշի մարզի բնակիչները դեռ շատ երկար տարիներ կհիշեն․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2024-ի մայիսի 26-ի լուսաբացը Լոռու ու Տավուշի մարզի բնակիչները դեռ շատ երկար տարիներ կհիշեն, թե ինչպես Դեբեդը մի քանի ժամվա ընթացքում ավիրեց՝ բառացի հողին հավասարեցրեց, մարդկանց տարիների վաստակը:
Այդ օրերին Նիկոլն ու իր խամաճիկները, իրար հերթ չտալով, գալիս էին դեպքի վայր՝ մարդկանց մխիթարում, խոստումներ տալիս, հայտարարում, թե «ամեն հարցում կանգնած են իրենց կողքին»: Սկզբնական շրջանում մի քանի տեսարանային շոուներ արեցին. եկան, նկարվեցին, «հզոր ու գործունյա տղերքի» դեմքով ֆոտոներ արեցին ու վերջ:
Սրանք այն աստիճանի փոքրոգի են, որ առ այսօր մարդկանց բնակարանային խնդիրները դեռևս վերջնականապես կարգավորված չի, կառավարությունը կոպեկների փոխհատուցումներ է տրամադրում, տարբեր նախապայմաններ առաջ քաշում, ամեն ինչ անում՝ թեմայից «կռուռիտ» լինելու համար (դե գիտեք՝ ամենաշատը թղթաբանություն են սիրում):
Մոտս այնպիսի տպավորություն է, որ Դեբեդն էլ է «նախկիններից» ու այդ ամեն ինչը «հիբրիդային պատերազմ է»՝ ուղղված Նիկոլի դեմ: Այլապես ինչպես մեկնաբանել, որ անգամ ավիրած կամուրջներ չեն կառուցել՝ ընդամենը ժամանակավոր լուծումներ են տրված, իսկ կառուցած ասֆալտը՝ դասական աչքկապոցիներ են, ուրիշ ոչինչ (մի կողմից փլվում է)»: