21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Չինական դպրոցի հիմնաքարը կդրվի աշնանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են  Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի հիմնադրման ծրագրին, միջպետական կրթաթոշակային տեղերին, հայ-չինական կրթական համագործակցությանը վերեբերող մի շարք հարցեր: Չինական կողմը տեղեկացրել է, որ  այժմ ընթանում է   Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի  կազմման գործընթացը: Նախագծման աշխատանքների   ավարտից և օրենքով սահմանված կարգով նախագծի հաստատումից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Կողմերն հույս են հայտնել, որ  Երևանում չինական դպրոցի հիմնաքարը կդրվի արդեն աշնանը:
 
Անդրադառնալով   կրթության ոլորտում  հայ-չինական համագործակցության  խորացման և զարգացման հեռանկարներին՝ նախարարն ու դեսպանը կարևորել են  նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած վերջին այցի ժամանակ կնքված միջպետական համաձայնագիրը, որով նախատեսվում է նաև երկկողմ կրթական կապերի  զարգացում,  դիպլոմների փոխճանաչում, որը, ինչպես ընդգծել է ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, Հայաստանի  բարձրագույն կրթական հաստատությունների համար կարևոր ձեռքբերում  է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-չինական միջպետական համաձայնագրով հատկացվող կրթաթոշակային ծրագրերին: Նշելով, որ Չինաստանի բարձրագույն կրթության հանդեպ հայ երիտասարդների հետաքրքրությունը գնալով մեծանում է, նախարարը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ միջպետական ծրագրի շրջանակում լրացուցիչ տեղեր հատկացնելու համար: Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ  Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացումն իրենց համար առաջնահերթություն է և դեսպանատունը պատրաստ է աջակցել բոլոր ծրագրերի իրագործմանը: Դեսպան Թիան Էրլունին առաջարկել է ՀՀ ԿԳ նախարարին՝ քննարկել չինարենը Հայաստանի հանրակրթական դպրոցներում որպես  օտար լեզու ընդգրկելու հարցը: Նշելով, որ տեսականորեն առաջարկն ընդունելի է և նախարարությունը կարող է  Հայաստանի դպրոցականներին որպես օտար լեզու նաև չինարենն ընտրելու  հնարավորություն ընձեռել, նախարար Ա. Աշոտյանը շեշտել է, որ մինչ այդ անհրաժեշտ է համապատասխան կրթական չափորոշիչ, ծրագրեր, դասագրքեր և  դասավանդման մեթոդներ մշակել: Այդ նպատակով ՀՀ ԿԳՆ  նախապատվություն է տալիս միջպետական ծրագրով չինարեն լեզվի ուսուցման մասնագիտությանը:
 Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջբուհական կապերի զարգացմանը, ինչպես նաև չինական դպրոցի կառուցման կազմակերպական  խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ