29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կիպրոսի խորհրդարանի նախագահը քաղաքակիրթ աշխարհին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի խորհրդարանի նախագահ Յանաքիս Օմիրուն քաղաքակիրթ երկրներին կոչ է արել  ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա նշել է, որ Թուրքիան  դեռևս  չի ենթարկվել պատասխանատվության հայերի դեմ կատարված գործողություններ համար, գրում է  Ermenihaber.am-ը

Օմիրուն  ընգծել է, որ չճանաչել Հայոց ցեղասպանությունը և անպատիժ թողնել մեղսագործներին, կնշանակի այդ տեսակ հանցագործությունների կրկնության վտանգ ստեղծել:

Ըստ թուրքական «Ահաբեր» լրատվակայքի` Կիպրոսի խորհրդարանի նախագահը բացման խոսքով ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսի ժամանակ, որը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցությամբ:

Օմիրուն մասնավորապես ասել էր, որ  Կիպրոսի խորհրդարանն առաջինն է Եվրոպայում, որը ճանաչել է նախ Հայոց ցեղասպանությունը, ապա  ապրիլի 24-ը  հռչակել, որպես Հայոց ցեղասպանության համազգային հիշատակման օր:  Այնուհետեև  նա  հավելել է, որ  Կիպրոսի խորհրդարանը վավերացրել է ցեղասպանությունը մերժումը  քրեականացման օրինագիծը:

Աղբյուր`    Ermenihaber.am

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ