17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կրթության մասին օրենքի քվեարկությունը հետաձգվեց, մինչև կրքերը հանդարտվեն

Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկության պետք է դրվեր «Կրթության» և «Հանրակրթության» մասին օրենքների նախագծի փաթեթը երկրորդ և ամբողջական ընթերցմամբ: Հիշեցնենք, որ փոփոխությամբ առաջարկվում է պարտադիր դարձնել 12-ամյա կրթությունը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ օրենքը ուժի մեջ է մտնելու ոչ թե 2016 թվականից, ինչպես նախապես էր որոշվել, այլ 2017  թվականից:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ ԿԳ նախարարը ասել է, որ կներկայացնի որոշակի պարզաբանումներ, որ անհասկանալի են օրենքում, սակայն չի ներկայացրել, իսկ հիմա գրավոր տեքստի հետ դեռ չեն հասցրել ծանոթանալ: Նա առաջարկեց նախագիծը հետո դնել քվեարկության:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ այս փոփոխությամբ առաջարկվում է, որպեսզի միջնակարգ կրթությունը պարտադիր լինի մինչև 19 տարեկան, և եթե նույնիսկ երիտասարդը ցանկանում է գնալ արհեստագործական հիմնարկ, ապա այդ դեքում ևս 12-ամյա կրթությունը պարտադիր է:

ՀՀԿ-ական Արտակ Դավթյանն ասաց, որ պետությունը չպիտի միայն պատրաստ լինի նման փոփոխություններ անել, ծնողները ևս պատասխանատվություն են կրում իրենց զավակների կրթության համար: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց հետաձգել քվեարկությունը՝ նշելով, որ ավագ դպրոցներն այսօր կայացած չեն, ու այս պայմաններում գնալ ռադիկալ փոփոխոթյան կհանգեցնի անդառնալի հետևանքների:

ԱԺ նախագահը շեշտեց, որ մեկ տարուց ավել է, որ քննարկվում է այս նախագիծը, և իրենք լիազորված չեն հետաձգելու: «Ի՞նչն է խանգարում ոչ թե այս, այլ հաջորդ քառօրյային դնել քննարկման, հարցերը շատ են, ու կրքերն էլ կհանգստանան»,-շեշտեց ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը: ԱԺ նախագահն ասաց, որ մինչև վաղվա քվեարկությունը այստեղ կհրավիրեն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, պարզաբանումներ տրվի, ապա կդրվի քվեարկության: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ