06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Բոդոլը» հայց է ներկայացրել հանգուցյալի դեմ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Պարզվում է՝ դեռեւս 2014թ. փետրվարի 28-ին Արսեն Չիչյանը, որն առավել հայտնի է Բոդոլ անվամբ, դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Սերոփ-Գորիան Դեր-Բողոսյանին պարտավորեցնել որոշակի գործողություններ իրականացնել: Այս գործով դատավարությունը դեռեւս ընթացքի մեջ է: Այն դեպքում, երբ Ս. Դեր-Բողոսյանը, ով մանկապղծությանն համար 15 տարվա ազատազրկման էր դատապարտված, 2014թ. սեպտեմբերի 21-ին մահացել է: «Ժողովուրդ»-ը Ա. Չիչյանից փորձեց պարզել, թե նա ինչ պահանջ ունի արդեն հանգուցյալ Ս. Տեր-Բողոսյանից, եւ ինչպես է իրագործվելու այն:

Պարզվում է՝ հայցվորը գիտի, որ Ս. Դեր-Բողոսյանը մահացել է. «Է, հետո ինչ անենք, որ մահացած է, նրա իրավահաջորդից կարող եմ պահանջել: Իսկ իրավահաջորդը նրա կինն է՝ Մադլեն Թաշչյանը»: Իսկ թե կոնկրետ ինչ պահանջ է ներկայացրել, Չիչյանը հրաժարվեց ասել»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ