29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողան. «Ապրիլի 24-ը բովանդակալից ծրագրով կնշենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի հյուսիսային սևծովյան գոտու Քարաբյուք նահանգ կատարած այցի ժամանակ ելույթ է ունեցել հանրության առջև: Էրդողանը, ըստ թուրքական «Հաբեր 61» լրատվակայքի, անդրադարձել է ապրիլի 23-25-ին Թուրիքայում կայանալիք պետական միջոցառումներին:

«Ապրիլի 23-ին` ազգային ինքնիշխանության և երեխաների օրը, Ստամբուլում մենք «Խաղաղության գագաթնաժողով» ենք անցկացնելու, որին մասնակցելու են աշխարհի առաջնորդները: Ապիլիլի 24-ին ցամաքային ռազմագործողությունների 100-ամյակը աշխարհի տարբեր ծայրերից եկած մեր բարեկամների հետ միասին բովանդակալից ծրագրով կնշենք: Իսկ ապրիլի 25-ին Ավստրալիայից և Նոր Զելանդիայից ժամանած մեր բարեկամները կանեն իրենց միջոցառումները, մեր երիտասարդներն էլ արևածագի քայլերթը կիրականացնեն: Ձեզ էլ եմ հրավիրում»,- դիմել է քաղաղացիներին Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը ավելի քան 100 երկրների նախագահներին և կառավարության ղեկավարների ապրիլի 24-ին հրավիրել է Թուրքիա՝  միասին նշելու Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) մարտերում թուրքական զինուժի տարած հաղթանակի 100-ամյակը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ