08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախարարն արձագանքում է պատգամավորին

«Լրատվության առանձին միջոցներ և լրագրողներ անցած օրը փորձում էին մեկնաբանություններ ստանալ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի երեկվա նիստում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախագծի քննարկման ընթացքում պատգամավորի կողմից կառավարության եզրակացության վերաբերյալ հնչեցրած մտահոգությունների վերաբերյալ: 

Հարցադրումներն անպատասխան չթողնելու և մեր դիրքորոշումը պարզաբանելու նպատակով անհրաժեշտ եմ համարում արձանագրել հետևյալը. ՀՀ կառավարության իրավական եզրակացությունները որևէ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ նպատակ ունեն բացառապես նպաստելու ճիշտ օրենսդրական քաղաքականությանը և առավել կատարյալ օրենքներ ունենալուն: Քանի որ ցանկացած իրավական խնդրի, օրենսդրական կարգավորման նախագծման ընթացքում առաջացող հարցի վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ, երբեմն՝ հակադիր, մենք բնական ենք համարում դա և նույնիսկ օգտակար ենք գտնում գաղափարների բախումը՝ որպես առավել արդյունավետ և ճիշտ լուծումներ հայտնաբերելու ճանապարհ:

Ցավում ենք, որ իրավական դիրքորոշման մեջ պարունակվող որոշ վերլուծություններ ընկալվել են այլ, ոչ մասնագիտական կամ իրավական հարթության մեջ: 
Բացառապես հարգալից վերաբերմունք ունենալով ինչպես պարոն Մարուքյանի, այնպես էլ Ազգային Ժողովի որևէ պատգամավորի նկատմամբ, վստահ ենք, որ միայն փոխադարձություն ենթադրող նման աշխատանքային համագործակցությունը կարող է արդյունավետ լինել:

Հ.Գ.
Իմ անձնական վերաբերմունքը Էդմոն Մարուքյանին պայմանավորված է ոչ միայն պատգամավորի կարգավիճակով, այլև նրա անձնական, բարոյական և մասնագիտական բարձր հատկանիշներով»,-facebook-յան հանրագրում գրել է Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ