Վրաստանում կրքերը չեն հանդարտվում. ջրցաններ են հանել /Տեսանյութ/
Interpressnews-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց իրավապահները ջրցան մեքենաներ են կիրառել ցույցի մասնակիցների դեմ:
Ոստիկանության այս գործողությունը ցուցարարները ողջունել են բացականչություններով.
Նրանք վանկարկում են «Վրաստան, Վրաստան»։
Միաժամանակ ցուցարարները պիրոտեխնիկա են օգտագործում։
Ցուցարարները բողոքում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման դեմ, ըստ որի Վրաստանը դադարեցնում է ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները
մինչև 2028 թվականը։
Մանրամասները՝ կից տեսանյութում: