Թուրքիան արձագանքել է Կիպրոսի խորհրդարանի հայանպաստ բանաձևին
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչն անդրադարձել է Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունված ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը:
Ըստ թուրքական «Բեյազ գազեթե» լրատվակայքի` պատասխանելով Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի մասին հարցին` Բիլգիչը նշել է, որ այն Թուրքիայի համար այդ ակտը առ ոչինչ է:
Վերջինս նշելով, որ որոշումը մեկնաբանության արժանի չէ, այնուամենայնիվ ավելացրել է.«Կասկած չկա, որ բոլոր նրանք, ովքեր պարզ քաղաքական հաշվարկներ անելով, ամեն առիթով փորձում են շահարկել 1915-ի դեպքերը, ոչ մի արդյունքի չեն հասնելու, ինչպես և չեն հասել մինչև այսօր»:
Աղբյուր` Ermenihaber.am