01 Մարտի, Saturday, 2025
KFC

Կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է ավագ քննիչը

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր
 վարչությունից ստացված նյութերով  ՀՀ հատուկ քննչական  ծառայությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին  կետով  հարուցված  քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արմեն Ս.-ն  խոշոր  չափերով  կաշառք պահանջելու  և ստանալու  կասկածանքով ձերբակալվել է: 

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2014թ. ապրիլի վերջին պետական հատուկ  ծառայություն իրականացնող  ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ քննչական բաժնի  քննիչն  իր վարույթում քննվող քրեական գործով Կարապետ Մ.-ին և վերջինիս ընկերներ Միսակ   Ս.-ին և ոմն Ռոբերտին չկալանավորելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրություն ընտրելու դիմաց Միսակ Ս.-ի հոր միջոցով պահանջել է խոշոր չափերով` 826 հազ. ՀՀ դրամին համարժեք 2 հազ ԱՄՆ դոլար կաշառք, որի մի մասը հասցրել է ստանալ հիշյալ գործով անցնող անձանց ծնողներից:

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ