ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ադրբեջանցին անգամ երազել չէր կարող, որ Շուշին ու Հադրութը կհայտնվեն իրենց վերահսկողության տակ
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ամեն ինչ անում են, որ թուրքական մամուլի ներկայացուցիչներ հրավիրեն Հայաստան, մինչդեռ բաքվում գտնվող մեր հայրենակիցների համար ոչինչ չեն ձեռնարկում։ Փոխանակ միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը սևեռեն ադրբեջանում պահվող հայ պատանդների վրա և օգտագործեն ամբողջ դիվանագիտական ներուժը, որպեսզի COP-29-ը դառնա հնարավորություն՝ ազատելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, նրանք նոր «ռեվերանս» են հորինում՝ թուրքերին հաճոյանալու և իրենց փլուզվող իշխանությունը մի քանի ամսով երկարացնելու նպատակով։
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ադրբեջանցին անգամ երազել չէր կարող, որ Շուշին ու Հադրութը կհայտնվեն իրենց վերահսկողության տակ: Հիշենք 2016 թվականի 4-օրյա հաղթանակած պատերազմը, որի արդյունքում Իլհամ Ալիևը ասում էր, որ նրան փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Ալիևը ավելի շուտ ծոծրակը կտեսներ, քան Շուշին: 2016 թվականի ապրիլյան մարտերի ընթացքում մեր բանակի տարած փայլուն հաղթանակին զուգահեռ Սերժ Սարգսյանը օգտագործել էր ողջ դիվանագիտական ներուժը՝ կանխելով Ադրբեջանի տեռորիստական քայլերը և ապահովելով միջազգային աջակցություն ԵԽԽՎ-ի, Մինսկի խմբի, միջազգային հանրության և միջազգային մամուլի մակարդակով:
Նույն Թուրքիան, որը Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում քննադատում էր Ադրբեջանին, այժմ, Նիկոլ Փաշինյանի օրոք, հպարտանում է Արցախի վերահսկողությամբ:
Սերժ Սարգսյանի օրոք՝
1. Հասարակությունը կուռ և միասնական կլիներ
2. Բանակը ամուր և կայուն կլիմեր
3. Միջազգային բոլոր հարթակներում դիվանագիտական բարձր մակարդակի աշխատանք կարվեր:
4. Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը կպահպանվեր»: