23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

COP29-ը հյուրընկալող Ադրբեջանը մարդու իրավունքների ոլորտում զարհուրելի համբավ ունի. HRW

Human Rights Watch-ը և Freedom Now-ն նոր զեկույց են հրապարակել, որտեղ ասվում է, որ Ադրբեջանում ուժեղանում են բռնաճնշումները կառավարության քննադատների և ակտիվիստների նկատմամբ: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է՝ Ադրբեջանը մարդու իրավունքների ոլորտում զարհուրելի համբավ ունի։

Զեկույցում հիշատակվում է ԱՄն օրենսդիրների հայտարարությունը, որով նրանք փաստում էին՝ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղում, որտեղ բնակչության մեծամասնությունը հայեր են․

«Եվ նրանք մատնանշեցին Պետդեպարտամենտի զեկույցը, որը բացահայտեց երկրում մարդու իրավունքների լուրջ խնդիրները, ներառյալ՝ կամայական ձերբակալությունների և ապօրինի կամ կամայական սպանությունների վերաբերյալ վստահելի հաղորդագրությունները»,- նշվում է զեկույցում։

Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը վիճարկել է Human Rights Watch-ի և Freedom Now-ի զեկույցը: Հայտարարել են, թե Ադրբեջանը, իբր, «ապատեղեկատվության կազմակերպված արշավի» զոհ է։

Զեկույցում ասվում է․ «Ադրբեջանը պետք է ազատ արձակի ազատությունից անարդարացիորեն զրկված բանտարկյալներին և նպաստի համաժողովին լիարժեք և բովանդակալից մասնակցությանը»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ