20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մանուկները նվաճեցին բոստանները

 Մալաթիա-Սեբաստիան համալրվել է ևս մի քանի բարեկարգ բակերով:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  վարչական շրջանում բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարվետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակեր:

Կուրղինյան 7 շենքի  բակը, որ անխնամ է եղել խորհրդային տարիներից սկսած, բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ նոր տեսք է ստացել.փոխվել են  եզրաքարերը, սալապատվել  ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար հարմարավետ ժամանակակից խաղային ատրակցիոններ:

Քաղաքապետը շրջել է բակում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:

Բակի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գոտի ունենալուն և այսօր այդ երազանքն իրականություն է դարձել: Քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ առաջիկա տարիներին կբարեկարգվեն երևանյան բոլոր բակերը:

Անդրանիկի 114,118, ինչպես նաև Շերամի 83,85, շենքերի բակում ևս հանդիսավորությամբ բնակիչներին են հանձնվել զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար ֆուտբոլի փոքր խաղադաշտով կահավորված ու արտաքին լուսավորությամբ ապահովված մի շարք բակեր:

Րաֆֆու 45,47 և 49 շենքերի բակում Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև կազմակերպված ծառատունկին:

Հատկանշական է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էլ սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին, և շահագործման հանձնված բոլոր նոր բակային տարածքները հիմնականում կառուցվել են նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղերում:

Զրուցելով բնակիչների հետ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական և հետևողականորեն իրականացվելու է բոլոր վարչական շրջաններում.

Այս մասին   Henaran.am-ին տեղեկացնում ենԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ